Մխիթար Սեբաստացի, Բառգիրք Հայկազեան լեզուի (Վենետիկ 1749թ.)

 

 

Image 

                                        

Ես ուսումնասիրեցի Հայկազյան բառարանի մասին գրված նյութը, որի հեղինակը հենց ինքը՛ Մխիթար Սեբաստացին էր:

Ես շատ ավելի զարմացա, երբ առաջին անգամ գրադարանում տեսա Հայկազյան բառարանը:
Զարմացա՝ տեսնելով Հայկազյան բառարանի հաստությունն ու հատորները: Զարմացա Մխիթար Սեբաստացու լեզուների իմացությամբ: Պատկերացրեք միայն բառարանում կան հետևյալ լեզուներից թարգմանաբար ներկայացվող բառեր: Կան ասորերենից, գերմաներենից, եբրայերենից, թուրքերենից, իտալերենից, լատիներենից, հունարենից, պարսկերենից, վրացերենից, տաճկերենից, սանսկրիտից, ինչպես նաև՝ ինձ համար անծանոթ երկու լեզուներից գաղդիարենից և քաղդիերենից: Կան նաև գրաբարից և բարբառներից ներկայացված բառեր:
Զարմացա, երբ կարդացի,որ մեր բոլոր բառարանների հիմքում ընկած է Հայկազյան բառարանը,այն առ այսօր ուղեցույցի դեր է կատարում:
Զարմացա, երբ կարդացի իր առաջին՝ աշխարհաբարի քերականությունը գրել է թուրքերեն, որպեսզի թուրքերենով հայերը սովորեն իրենց խոսակցական լեզուն: Պարզեցի, որ անցյալ դարի սկզբներին արևմտահայության խոսակցական լեզուն թուրքերենն էր, և բազմաթիվ հայեր կամ չեն իմացել, կամ շատ վատ են իմացել հայերեն խոսել:
Զարմացա, երբ կարդացի, որ Հայկազյան բառարանը , մատենագիտական հազվագյուտ արժեք է, ոչ միայն բառարանագիտության, այլ նաև հայագիտության զարգացման մեջ:
Զարմացա շատ զարմանալուս վրա:
Իսկ հիմա կպատմեմ, թե ինչ էր պատմում Մխիթար Սեբաստացին: Նա պատմում էր, թե ինչ դժվարություններ է ունեցել բառարանը կազմելիս:   Մխիթար  Սեբաստացու  <<Հայկազյան  բառարանի >>  մասին  պատմում է  ինքը

Մխիթարը  բառարանի  մասին  գրում  է,  թե  ինչու  է  պատրաստել  այս  բառարանը, ինչ  բովանդակությամբ  և  ինչ  դժվարություններով:

Պատճառ  առաջին:  նշում  է,  որ  երբ  1727թ.  քերականության  գիրք  հրատարակեց,  առաջաբանի  մեջ  խոստացել  էր,  որ  բառարան  պետք  է  պատրաստի: 

Պատճառ  երկրորդ: Երբ  Մխիթարը  հիմնեց  Մխիթարյան  միաբանությունը,  բացի  սրբության  կենտրոն  լինելուց,  այդտեղ  պիտի  նաև  գրքեր  հրատարակվեր:  Եվ  նա  ստեղծել  է  այդ  բառարանը,  որ  գիրք  տպագրելուց  տարակուսանքի  մեջ  ընկած  մարդիկ  բառարանով  ստուգեին   կասկածելի   բառերը  տպագրելուց  առաջ:

Պատճառ  երրորդ: Նրա  ազգասիրությունն  է:  Մխիթար  Սեբաստացին  շատ  էր  սիրում  իր  ազգը,  և  մտածելով,  որ    չպատրաստի  այս  բառարանը   մեր  լեզուն  կվնասվի,  և  ազգը  գնալով  կկործանվի:

Դժվարությունները:  Նշում  է,  որ  դժվար  է  բառարան  ստեղծել ,  երբ  ձեռքի  տակ  չկան  ուրիշ  բառարաններ,  սա  առաջին  բառարանն  էր  ամբողջ  հայ  պատմության  մեջ:  Եվ  նրան  ձեռքի  տակ  կար  միայն  Միլանում  տպված  հայ-լատիներեն  բառարանը,  որը  որոշ  չափով  օգնել  է  նրան:

Բառարանի  պարունակությունը:  Մխիթարը  տարակուսանքի  մեջ  էր,  թե  ինչ  բառեր  պետք  է  տպագրվի  այս  բառարանի  մեջ,   որպեսզի  բոլոր  հայերին  հասկանալի  լինի:

Հայ  ազգը  ցրված  է  ամբողջ  աշխարհով  մեկ,  և  նրանց  օգտագործած  բառերը  տարբեր  են:  Ուստի  նա  տպագրել  է  այնպիսի  բառեր,  որ  բոլորին, կամ  գոնե  մեծամասնությանը  հասկանալի  լինի:

Նշում  է  նաև,  որ  բառերի  դիմաց  <<չոր-չոր >>  չի  գրել,  այլ  <<երկար-բարակ>>  բացատրել  է՝ հոմանիշներով,  փորձել  բառը  բոլոր  կողմերից  բացատրել:

Բառարանի  մեջ նա գրել  է  նաև    սովորական  բառեր  (հաց,  ջուր,  և  այլն),  որպեսզի  նախ  բառարանը  կատարյալ  լինի,  ամբողջովին,  երկրորդ՝  սովորական  բառերի  ուղղագրությունը  դժվարություն  էր  ներկայացնում  ժողովրդի  համար:

Ուսումնասիրությունը կատարեց Սյուզի Եղոյանը, 9-5 դաս.

4 thoughts on “Մխիթար Սեբաստացի, Բառգիրք Հայկազեան լեզուի (Վենետիկ 1749թ.)

  1. Շատ ապրես, Սյուզի ջան: Ուզում եմ իմանաս՝ ինձ հաճելի էր քեզ հետ աշխատել:

    • Ձեզ հետ նույնպես շատ հաճելի էր աշխատելը տիկին Նունե: Շատ հետաքրքիր տեղեկություններ իմացա, ու ինձ թվում է հետագայում ինձ սա շատ պետք կգա:

  2. Իսկական Սեբաստացի ես, է՜՜՜, չդիմացար, ետ եկար… Սյուզի ջան, ուրախ եմ, որ էլի մեզ հետ ես ու այսքան ակտիվ, կեցցես…

Leave a comment