Շնորհակալություն, Բարբարա Դենշեր

Սկսել  ենք  մի  նոր  նախագիծ,  ավելի  շուտ <> ենթանախագիծ,   նվիրված`  այսօրվա  Մխիթարյան  միաբաններին:  Փորձել  ենք  հնարավորինս շատ տեղեկություններ  գտնել   նրանց  մասին,  չնայած-որ  դրանք  շատ  քիչ  էին:

Մխիթարյան  միաբանության  վերաբերյալ  մի    փոքրիկ  նյութ  եմ  գտել,  որը  քիչ  թե  շատ  հավանական  է:  Այն  վերաբերում  է  Բարբարա  Դենշերի`  Մխիթարյան  միաբանության  մասին  պատմող  գրքին:  Շատ  քիչ  տեղեկություն  ունեմ  գրքի  վերաբերյալ: 

Image

Գիրքը: Այն  հանրությանը  ներկայացվել  է   2012թ.,  վերաբերվում է  նրանց՝  Մխիթարյաններին,  և նրանց տպարանին:

 Բարբարա  Դենշերը  նշել  է. <<Ժամանակակից տեխնոլոգիաները դուրս են մղում ավանդական տպագրական եղանակները, և Մխիթարյան միաբանության տպարանը բացառություն չեղավ: Այն փակվել է մոտ 10 տարի առաջ, չնայած ուներ 200-ամյա պատմություն և տպագրել էր 41 լեզվով գրքեր:Աշխատանքի նպատակն է ցույց տալ, որ մենք չենք մոռանում մխիթարյան միաբանության անդամների այդ մեծ աշխատանքը, որոնք այդ հայերն արել են այդքան տարիների ընթացքում»:
Դենշերն իր հետազոտությունները կատարել է Վիեննայի ազգային գրադարանում, ինչպես նաև հենց Մխիթարյան վանքում: Բացի դրանից, նա եղել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը»: Գիտնականը դժվարանում է կոնկրետ նշել, թե ինչքան է տևել իր հետազոտությունը, քանի որ նա ուսումնասիրելով այլ թեմաներ, տեսել է միաբանության մասին նյութեր և արխիվացրել է:

 

Հետո  փորձեցի  փնտրել  նրա մասին  տեղեկություններ:  Պարզվեց,  որ  նա  Հայաստանում  եղել  է  4  անգամ:  Առաջին անգամ Բարբարա Դենշերը Հայաստան  է  եկել   ամուսնուՙ Ավստրիայում ճանաչված մշակութային գործիչ Բեռնարդ Դենշերի հետ, 2000 թ., երբ այստեղՙ Երեւանում մաեստրո Լորիս Ճգնավորյանի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ անցկացվում էր «Վիեննական երաժշտության օրեր» փառատոնը։ Փառատոնի բացումը պետք է կատարեր Վիեննայի մշակույթի վարչության պետ Բեռնարդ Դենշերը։ Առաջին անգամ, ի ուրախություն մեզ, ամուսնուն ուղեկցում էր տիկին Բարբարան։ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Ռոբերտ Միրզոյանը Դենշեր ամուսիններին ծանոթացրեց Հայաստանի մշակույթին։ Նրանք եղան մեր երկրի տեսարժան վայրերում, այցելեցին պատմամշակութային արժեքներ ունեցող բնակավայրեր, թանգարաններ, ինստիտուտներ։

Նույն տարվա հոկտեմբերին Բարբարա Դենշերը երկրորդ անգամ եկավ Հայաստան, այս դեպքում արդեն Հայաստանի մասին ռադիոհաղորդումներ պատրաստելու համար։ Եվ «Արարատի հովանու ներքո» խորագրով, յուրաքանչյուրը 25 րոպե տեւողությամբ 4 հաղորդումները եթեր գնացին 2001 թ. հունվարին։ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով տիկին Դենշերի հաղորդումներն առաջինն էին արտասահմանում։ Ինչպես Ռոբերտ Միրզոյանն է վկայում, տիկին Բարբարան երկրորդ այցի ժամանակ արդեն վարժ խոսում էր հայերեն։

Բարբարա  Դենշերը  նաև  նշում  է,  որ  այլազգի  ներկայացուցիչներին  դուրեկան  չէր  իր  աշխատանքը,  բայց  նա նշել  է  և նշում  է,  որ  անկախ  ամեն  ինչի  պատրաստել  է  և  պատրաստելու  է  հաղորդումներ,  նաև  գրելու  է  գիրք:

Բարբարա  Դենշեր: – Իհարկե, հարձակումներ եղան թուրքական շրջանակների կողմից,¬ ասում է տիկին Բարբարան։¬ Սակայն ես դրանց մեկ պատասխան ունեմ. շարունակելու եմ Հայաստանի մասին իմ հաղորդումները, այս անգամ նաեւ նպատակ ունեմ գիրք գրել, որովհետեւ այսպիսի դարավոր ու հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդը պետք է ամբողջությամբ եւ ճշմարտացի ներկայացվի Եվրոպայում, մասնավորապեսՙ Ավստրիայում։

Դենշերն  ամեն  անգամ  այցելելության գալուց  օգնություններ  է  բերել  Հայաստանի  դպրոցներին:

 

Այսքանը կարողացա  պարզել  նրա  մասին:  Կարծում  եմ ՝  նա   շատ  է  օգնել  մեզ ՝  հայերիս. նախ  իր  հաղորդումներով  աշխարհին  ծանոթացրել  է  մեզ հետ, և  նյութական   օգնություն  է  ցուցաբերել:  Կարծում  եմ ՝  պատմության  մեջ  կհիշվի  նրա  անունը:

Աղբյուրը` http://www.panarmenian.net/arm/news/102705/
http://www.azg.am/AM/print/2003051312

One thought on “Շնորհակալություն, Բարբարա Դենշեր

  1. Սյուզի ջան, ապրես: Միայն թե պիտի խնդրեմ նյութ թողարկելիս ավելի ուշադիր լինել, լա՞վ, անուշս: Վերնագրում կետադրական, իսկ նախավերջին պարբերության մեջ ուղղագրական սխալներ կան:

Leave a comment